Ընթերցվեց Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
Ուշադրության կենտրոնումԺողովուրդ ջան, էս ինչ շատ եք։ Գիտեմ՝ ինչու եք շատ, որովհետև գիտեք՝ ինչի համար եք դուրս եկել փողոց։ Այնքան շատ եք, վերջը չի երևում, ձեր ցավը տանեմ։ Մենք երեկ հայտարարել էինք, որ պատրաստվում ենք խաղաղ անհնազանդության միջոցառումները իրականացնել ժամը 12։00-14։00, բայց դուք, սիրելի քաղաքացիներ, ինքնակազմակերպելով առավոտյան ժամը 8։00-ից սկսել էիք, ինչի համար ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքին իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ավելին՝ այստեղ