Սյունիքից տեղեկացնում են. կա զոհ
Ուշադրության կենտրոնումShamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Վահե Հակոբյանն էր, տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Կապանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ