Հակակոռուպցիոն կոմիտեից գործը փոխանցվել է Քննչական կոմիտե
Ուշադրության կենտրոնում44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում գլխավոր դատախազության շենքի մոտ՝ շարունակելով պահանջել քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
«Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գրավոր կերպով տեղեկացրել է պրն Զոհրաբյանին, որ միջնորդության քննությունը որոշակի ժամանակով ինքը հետաձգել է։ Ամսի երկուսին, այսինքն՝ երեկ, դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել է ու փոխանցել քննչական կոմիտեի վարույթ՝ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով»,- այս մասին քիչ առաջ ծնողներին հայտնեց դատախազության ներկայացուցիչը։
«Ինչ-որ անհրաժեշտ գործողություններ կատարելու համար է քննիչը հետաձգել, դրա մասին պրն Զոհրաբյանին էլ կարող եք հարցնել, թե ինչու։ Քննիչը պատճառաբանված ներկայացրել է ՝ ինչու է հետաձգել»,- նշեց նա, ինչից հետո ծնողները բարկացան։
«Աղջիկ ջան, էս դու ո՞վ ես, դու որտեղից եկար, էս ինչեր ես խոսում, երկու բառ չես կարում իրար կապես, մենք քեզնից լավ կխոսանք։ Գնա կանչի մեկին, որ գա մեր հարցերին նորմալ պատասխանի։ Եթե չես կարում, ոնց ես ստեղ աշխատում»,- նշեցին ծնողները՝ դիմելով դատախազության աշխատակցին։