Վաշինգտոնն ասելիք ունի Երեւանին
Ուշադրության կենտրոնումlragir.am
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպմանը։ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոաթի հետ։ Հանդիպումներ կլինեն ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ, պետքարտուղար Բլինքենը Կոնգրեսի հանձնաժողովի նիստում ասել էր, որ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հասկացրել է նրանց, որ չպետք է քայլեր արվեն ռազմական գործողությունները վերսկսելու համար, «հատկապես Ադրբեջանը»։
Ավելին՝ այստեղ