«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են

Ղարաբաղում ապագա չեն տեսնում ադրբեջանական դրոշի ներքո

Ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, որի ուղղությամբ կողմերը շարժվում են, դեռ հեռու է թվում։ Ադրբեջանական կողմը նշում է, որ նման պայմանագիր կնքելիս կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրան «կնպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։ Միաժամանակ Բաքուն կոչ է անում համաշխարհային հանրությանը զենք չմատակարարել Հայաստանին և պահանջում է անհապաղ զինաթափել չճանաչված ԼՂՀ պաշտպանության բանակը։ Հայաստանի իշխանությունները կարծես թե համակերպվել են «անխուսափելիի» հետ, և ապրիլի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ասել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին «իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հակառակ դեպքում նա չի կարող օգնություն ցուցաբերել հայկական կողմին»։ Այսպիսով, չճանաչված տարածաշրջանին կարգավիճակ շնորհելու ողջ երկարաժամկետ աշխատանքը, ներառյալ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, նետվում են պատմության աղբանոցը, և այժմ Հայաստանի իշխանությունները հույսը դնում են միայն Ղարաբաղի հայերի իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովման վրա Ադրբեջանի կազմում:

Ասել, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կոշտ արձագանք և լայն հնչեղություն է առաջացրել Ստեփանակերտում, նշանակում է ոչինչ չասել։ Չճանաչված հանրապետության խորհրդարանում բուռն քննարկումներ են տեղի ունեցել, սկսվել են տեղական իշխանությունների անհապաղ խորհրդակցությունները բանակի և պաշտպանության զորքերի հրամանատարական կազմի հետ, արտահայտվել են հասարակական կազմակերպությունները։ Ապրիլի 14-ին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում միանշանակ ընդգծվել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի «խաղաղության» օրակարգի շրջանակներում Արցախը Ադրբեջանին բռնի միացնելու վերաբերյալ ցանկացած բանակցային գործընթաց, ինչպես նաև դրանից բխող ցանկացած փաստաթղթի ստորագրումը խարխլում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլ նաև արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը»։ Ղարաբաղի պատգամավորները Հայաստանի իշխանություններից պահանջել են հրաժարվել իրենց ներկայիս «աղետալի դիրքորոշումից», ինչպես նաև ընդգծել են, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակի տակ իջեցնել Արցախի կարգավիճակի բանակցային նշաձողը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը։

Ըստ երևանյան խորհրդարանական ընդդիմության` ոչ մի կասկած չկա, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները և Արցախը Ադրբեջանին հանձնելու ապազգային որոշում է կայացրել։ Այդ մասին, մասնավորապես, ասված է Դաշնակցություն կուսակցության բյուրոյի հայտարարության մեջ. «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ քաղաքական որևէ ուժ չունի մանդատ նման ճակատագրական որոշում կայացնելու՝ անտեսելով արցախցիների կարծիքը»։

Իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, և 2007 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այն ​​համարվում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներից մեկը։ Ի դեպ, ընդդիմությունը ողջ հայ ժողովրդին կոչ է արել դիմակայել ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվել ու պայքարել «հանուն ժողովրդի իրավունքների ու շահերի»։

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց համար կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունների, իրավունքների և անվտանգության երաշխիքները։ Բայց թե ինչպե՞ս կարելի է երաշխավորվել Ղարաբաղի հայերի ազատությունները, իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կազմում, կարծես թե ոչ ոք չի մտածել։ Այսօր դա հնարավոր չէ բազմաթիվ պատճառներով։ Օրինակ՝ Ադրբեջանը պնդում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ղարաբաղյան խնդիրը լուծվել է, և ոչ միայն նման խնդիր, այլ նաև, ըստ էության, անգամ ԼՂ-ի նման աշխարհագրական անվանում այլևս գոյություն չունի։ Պատճառները իսկապես շատ են, դրանք կարելի է երկար թվարկել, քանի որ ադրբեջանական կողմը դեռևս չի դրսևորել ոչ մի քայլ դեպի խաղաղություն և չի արտահայտել մարդկանց նվազագույն անվտանգությունը երաշխավորելու ցանկություն։ Միայն վերջնագրեր ու սպառնալիքներ: Բաքուն անգամ չի ցանկանում վերանայել իր քաղաքական բառապաշարը։ Իսկ Լեռնային Ղարաբաղում մոտ 120 հազար բնակիչ կա։ Այդ մարդկանց ոչ ոք չի հարցրել, թե ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու իրենց իրավունքները, ազատությունները և անվտանգությունը Ադրբեջանի դրոշի ներքո։ Հայաստանի ներկայիս իշխանությունները շտապում են դեպի «խաղաղության դարաշրջան»՝ չստանալով Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքներ, բայց ստանում են ադրբեջանական նոր անցակետեր արդեն ինքնիշխան Հայաստանի տարածքում և տոտալ շրջափակման շարունակություն։

Մինչ աշխարհը զբաղված է ուկրաինական պատերազմով, այնտեղ՝ այդ մի փոքրիկ կտոր հողի վրա, նորից էթնիկ զտումներ են նախապատրաստվում։ Եվ չկա ուժ, որը կարող է կանխել դա։ Հետո, իհարկե, փաստից հետո ընդհանուր ափսոսանք կարտահայտվի։ Բայց դա դժվար թե օգնի հերթական անգամ իրենց տները լքած վերջին հայերին...Այո՛, կարելի է ըմբռնումով վերաբերվել Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իշխանությունների ցանկությանը։ Ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում, անհնար է վստահել Ադրբեջանի «բարի կամքին»...Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, նույնիսկ Ռուսաստանի օգնությամբ, մշուշոտ են։ Երևանում և երկրի այլ քաղաքներում, ինչպես և Լեռնային Ղարաբաղում, բողոքի նոր ալիք է բարձրանում ընդդեմ Արցախի լիակատար «հանձնման» Ադրբեջանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում
Ամենադիտված