Լարված իրավիճակ Տիգրան Մեծ պողոտայում․ քաղաքացիները փակել են փողոցը
Ուշադրության կենտրոնումԼարված իրավիճակ է ստեղծվել Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ ոստիկանները փորձում էին բացել քաղաքացիների կողմից պողոտան փակած քաղաքացիներին:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Նիկոլ դավաճան»:
Ոստիկանները հրմշտելով ազատեցին փողոցը:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։