Նոր ընտրական օրենսգրքով կսահմանվեն թափանցիկ ընտրությունների ապահովման մեխանիզմներ
Ուշադրության կենտրոնումՀայաստանի Հանրապետաական կուսակցության գործադիր մարնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել նոր ընտրական օրենսգրքին, և քննարկվել են բոլորայն հնարավորությունները, որոնք թույլ կտան ապահովել թափանցիկ ընտրություններ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգ ամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: «Ես չեմ ցանկանում մանրամասնել, սակայն այն մեխանիզմները, որ մեզ ներկայացվեցին, իսկապես ապահովելու են մեր քաղաքացների բացարձակ վստահությունը ընտրությունների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:
Նա հավելեց, որ նախատեսվում է համապետական ընտրությունները կազմակերպել էլեկտրոնային եղանակով: «Կա նաև համաձայնություն որոշ կազմակերպությունների հետ, որոնք պատրաստվում են այդ համակարգի ներդրման ծախսերն իրենց վրա վերցնել: Կան ընտրությունների կազմակերպման էլեկտրոնային տարբեր համակարգեր, որոնք ֆինանսական տարբեր չափերի ներդրումներ են պահանջում, սակայն ֆինանսական կողմը մեզ համար սահմանափակումներ չի կարող դնել»,- եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը: