Կահիրեում 10 մարդու կյանք խլած պայթյունի համար մեղադրել են «Մուսուլման եղբայրներին»
ՄիջազգայինԿահիրեում պայթյունի կազմակերպմանը, որի հետեւանքով հունվարի 21-ին տասը մարդ է զոհվել, մեղսակից են Եգիպտոսում արգելված եւ ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցացիայի ակտիվիստները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է երկրի ՆԳ նախարարության տա րածած հայտարարության մեջ:
«Ալ Ահրամ» թերթի տվյալներով՝ զոհվածներից յոթը ոստիկաններ են, ներառյալ՝ սպաներ, երեքը՝ քաղաքացիական անձինք: Տուժել են 13 եգիպտացիներ, ներառյալ այն շրջանի քրեական վարչության պետը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
Միչդեռ, ինչպես հաղորդել է «Ալ Յաում աս-Սաբիա» լրատվական պորտալը՝ հղում անելով նախնական հետաքննությանը, պայթյունի կազմակերպիչները կապված են եղել «Անսար Բեյթ ալ-Մակդիս» («Երուսաղեմի կողմնակիցներ») ծայրահեղական խմբավորման հետ, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: