Զգուշացում․ «Կան խմբեր, որոնք դիմելու են սադրանքների»
Ուշադրության կենտրոնումԱյսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Դիմադրության» շարժման հետագա անելիքներին և մայիսի 1-ի հանրահավաքին, ասաց, որ այդ պայքարը իշխանության համար չէ, այլ ազգի առաջ ծառացած խնդիրները լուծելուն է միտված։
«Ունենք տեղեկություններ՝ կան խմբեր, որոնք հանրահավաքի ժամանակ դիմելու են սադրանքների, փորձելու են մեզ ներկայացնել իբրև տեռորիստական խմբերի, բայց ամեն ինչ վերջացած է, և չեն անցնելու այդ սադրանքները։ Ես հիմա կոչ եմ անում այդ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ զբաղվել Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերով, որոնք արդեն կան և գոյություն ունեն»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ է օրվա իշխանության և Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ավելին՝ այստեղ