Ջո Բայդենը ժամանել է Թուրքիա
ՄիջազգայինԱմերիկայի Միացյալ Նահանգների փոխախագահ Ջո Բայդենը աշխատանքային այցով հունվարի 21-ի երեկոյան ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բայդենին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Հունթերը և Ստամբուլի փոխնահանգապետը:
ԱՄՆ փոխնախագահը մի շարք հանդիպումներ կունենա թուրք պաշտոնատար անձանց հետ: Քննարկվելիք կենտրոնական հարցերից է լինելու ահաբեկչության դեմ պայքարը: