Արտակարգ պատահար Արարատում. կա վիրավոր
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ թունաքիմիկատների թույների խանութի դիմաց, բախվել են Mercedes և ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։ Բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Արթուր Թովմասյանն ու Հակոբ Հովհաննիսյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն։
Ավելին՝ այստեղ