Բրազիլիայի իշխանությունները տագնապ են հնչեցրել Զիկա վիրուսի խոշոր համաճարակի կապակցությամբ
Ուշադրության կենտրոնումԲրազիլիայում շարունակում Է աճել միկրոԷնցեֆալիայի՝ շատ փոքր գլխով երեխաների ծնունդը Զիկա վիրուսով վարակված մայրերից: Հոկտեմբերից ի վեր նոր վիճակագրությամբ գրանցվել Է շուրջ չորս հազար նման դեպք: Վերջին շաբաթվա ընթացքում դրանց թիվն աճել Է մոտավորապես 400-ով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վիճակագրությունը թույլ Է տալիս խոսել Բրազիլիայի պատմության մեջ վիրուսի խոշորագույն համաճարակի մասին: Զիկա վիրուսն անբուժելի Է: Այսօր դրան դիմակայելու միակ միջոցը պայքարն Է այն տարածող մոծակների դեմ:
Ինչպես հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում, Բրազիլիայում գրանցվել Է վիրուսից նորածինների մահվան արդեն 5 դեպք: Մանկական մահացության եւս 44 դեպքերում փորձագետները հնարավոր են համարում, որ պատճառը կարող Էր լինել Զիկա վիրուսը:
Բժիշկները տագնապ են հնչեցնում նաեւ հարեւան Կոլումբիայում, որտեղ վիրուսով հիվանդանալու դեպքերի թիվը գերազանցել Է 13 հազարը, եւ Բոլիվիայում, որտեղ վերջերս վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել Է հղի կնոջ մոտ: