Lարված իրավիճակ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին
Ուշադրության կենտրոնումԸնդդիմության պայքարի երկրորդ փուլի երրորդ օրն է։ Խաղաղ անհնազանդության միջոցառումներն ու բողոքի ակցիաները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։ Մի խումբ քաղաքացիներ այժմ փակել են Աշտարակ-Էջմիածին մայրուղին, ինչից հետո լարված իրավիճակ է ստեղծվել։
«Ճամփես բացեք, գնացեք ձեր հարցերը որտեղ ուզում լուծեք, իմ հետ ինչ գործ ունեք, իրավունք չունեք դեմս փակել»,- նշեց վարորդներից մեկը։