61-ամյա տղամարդը սպանության նպատակով հրկիզել է ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է. ԱՀ ԱԻՊԾ
Ուշադրության կենտրոնումԱպրիլի 26-ին ժամը 14:55-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։
ԱԻ պետական ծառայության հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկուսացրել է կրակը և լիամարել, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։
Ավելին՝ այստեղ