«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան․ Մենք ուժեղ ենք «Ռեալից»
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես) Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին խոսել է իր սպասելիքների մասին առաջիկա դիմակայությունից։
«Մենք գիտակցում ենք, թե ինչ մեծ փորձ ունի մրցակիցը Չեմպիոնների լիգայում, գիտենք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը։ Նրանք կարողանում են սպասել իրենց գոլային պահին եւ իրացնել այն։ Դա է նրանց գլխավոր արժանիքը։
«Ռեալը» չի կարողանա 90 րոպե գերիշխել, բայց նրանք միշտ էլ կարող են ստեղծել վտանգավոր պահ։ Պետք է շատ ուշադիր լինենք եւ առավելագույն արդյունք կորզենք տնային խաղից։
Ես կարծում եմ՝ մենք ուժեղ ենք «Ռեալից», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում։ Պետք է կամքի ուժ դրսեւորենք եւ ցուցադրենք մեր ֆուտբոլը»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։