Տավուշում ավելի ծանր է լինելու, քան՝ Սյունիքում է
Ուշադրության կենտրոնումՏավուշում ավելի ծանր է լինելու, քան՝ Սյունիքում է, եթե այստեղ սահմանային տեղաշարժեր լինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիներն Իջևանից քայլերթ են իրականացնում դեպի Երևան։ Քայլերթին մասնակցում են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանը, Իջևանի հոգևոր հովիվը։
Լրագրողների հետ զրույցում Գեղամ Նազարյանը, ձեռքը պարզելով հեռուն, նշեց, որ սա այն կետն է, որը Երևանը կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։
«Քիչ այն կողմ այն թումբը, որ երեւում է, այդ թումբը իր բավական մեծ հարակից տարածքով այսօրվա վարչախմբի ղեկավարը երազում է հանձնել, նվիրել Ադրբեջանին: Չգիտես ինչու, իր մոտ այդպիսի սեւեռուն միտք է առաջացել: Այդ տարածքը հանձնելուց հետո, անկլավի երազանքը եթե կատարվի, իսկ ես վստահեցնում եմ, որ դա չի կատարվելու, մենք կտրվելու ենք, լավագույն դեպքում թույլտվություն ենք ստանալու դեպի Ադրբեջան ու Շամշադին, Նոյեմբերյան ու Վրաստան գնալ բացառապես ադրբեջանցի զինվորի բարի կամքի դեպքում:
Ավելին՝ այստեղ