Ամերիկյան նահանգում դպրոցականներով ավտոբուսը բախվել է երկու բեռնատարներին
ՄիջազգայինԱմերիկյան Իլինոյս նահանգում տարրական դպրոցի աշակերնտներին տեղափոխող ավտոբուսը բախվել է երկու բեռնատարներին, ինչի հետևանքով վիրավորվել է ինը երեխա, հաղորդում է WGN-TV հեռուստաալիքը:
Վթարի պահին ավտոբուսում 52 դպրոցական է եղել:
Ինչպես հաղորդում են ականատեսները, ավտոբուսը բախվել է բեռնատարին: Հարվածից հետո ավտոբուսին բախվել է ևս մեկ բեռնատար, որը գալիս էր հետևից:
Տուժած երեխաներն աննշան վնասվածքներ են ստացել: Այժմ իրավապահները պարզում են միջադեպի պատճառը: