Ջահերով բազմահազարանոց երթն անցնում է Երեւանի կենտրոնական փողոցներով (ուղիղ, ֆոտո)
TVՀանրապետության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց ջահերով երթը: Երթը բազմամարդ է, առաջին շարքերն այս պահին Մաշտոցի պողոտայում են, սակայն վերջին շարքերը դեռ Ամիրյան փողոցում են: Նշենք, որ երթին մասնակցում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:
«Զարթնիր լաո» կարգախոսով երթի առջեւից քայլում են հոգեւորականները: Հանրապետության հրապարակում երթի մասնակիցները վառեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները և այդ կրակից վառվեցին ջահերը։