Լատվինենկոյի մահվան գործով զեկույցի հրապարակումից հետո Քեմերոնը չի բացառել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը չի բացառել ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակումները այն բանից հետո, երբ Լոնդոնում բաց հետաքննության արդյունքներով հրապարակվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լատվինենկոյի մահվան պատճառների վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Մեծ Բրիտանիայի վա րչապետն ասել է Sky News-ին տված հարցազրույցում:
Զեկույցում նշվում է, որ Լատվինենկոյի մահվան մեջ մեղավոր է Ռուսաստանը, իսկ ռուսներ Անդրեյ Լուգովոյը և Դմիտրի Կովտունը համարվում են սպանության կատարողներ:
Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Ալեքսանդր Լատվինենկոն մահացել է Լոնդոնում 2006թ. նոյեմբերի 23-ին: Փորձաքննության արդյունքներով նրա մահվան պատճառը եղել է ռադիոակտիվ թունավորումը: