Հնդկաստանում հայտնաբերվել է 137 տարի շարունակ վերացած համարվող գորտի տեսակը (լուսանկարներ)
LifeՀնդիկ գիտնականների թիմը` կենսաբան Սաթյաբհամա Դաս Բիժուի գլխավորությամբ, հայտնաբերել է 137 տարի շարունակ վերացած համարվող գորտի տեսակը, որը բնակվում է ծառերի վրա:
Ինչպես նշում է bbc.com-ը, երկկենցաղների այս տեսակը, որն անվանակոչվել է բրիտանացի կենսաբան Թոմաս Ջերդոնի պատվին, հայտնաբերվել է Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածի ջունգլիներում:
Գոլֆի գնդակի մեծությամբ գորտերն ապրում են գետնից 5-6 մ բարձրության վրա` ծառերի վրա եղած փոքրիկ անցքերում: Ի տարբերություն այլ գորտերի՝ այս տեսակի ներկայացուցիչները սնվում են ոչ միայն միջատներով, այլև` բուսականությամբ։


