«Խզված ձայնով» տղան եկել է աջակցելու հացադուլ հայտարարած մարտական ընկերներին
Ուշադրության կենտրոնումԵկել եմ աջակցելու ու իմ զորակցությունը հայտնելու ընկերներիս՝ Նվերին ու Արթուրին։ Աջակցություն եմ հայտնում այն գաղափարներին, որոնց համար տղաները արդեն մի քանի օր է հացադուլ են իրականացնում։ Մեզ համար Արցախը ու արցախցիների՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը բացարձակ արժեք են: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց 44-օրյա պատերազմի հերոսներից Մնացական Ավետիսյանը՝ խզված ձայնով տղան։
«Ոչ եղանակային պայմանները, ոչ էլ անգամ պատերազմի վտանգը մեզ չի կարող հետ պահել այդ արժեքները կրելուց։ Ես նույնպես ցանկանում եմ բոլորիդ ամեն օր հրավիրել Ազատության հրապարակ, ամեն օր, ժամը 19։30-ին։ Մենք պետք է մեր մտքերը, գաղափարները գեներացնենք։ Այո, անկախության սերունդը պիտի իր դիրքորոշումը հստակ արտահայտի այս ամենի վերաբերյալ»,- նշեց Ավետիսյանը։