ԱՄՆ-ի կառավարությունը հավանություն Է տվել Իրաքի հետ գրեթե 2 մլրդ դոլարի ռազմական պարտավորագրին
HeaderԱՄՆ-ի կառավարությունը հավանություն Է տվել Իրաքին լազերային ուղղորդմամբ ռումբերի, «օդ-օդ» դասի AIM-9M Sidewinder կառավարվող հրթիռների եւ այլ սպառազինությունների հնարավոր վաճառքին՝ իրաքյան ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների հանդերձման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է Reuters-ը:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալությունը (DSCA) համապատասխան որոշման մասին ամերիկացի օրենսդիրներին տեղակացրել Է հունվարի 15-ին: Նրանք 30 օր ունեն գործարքին հավանություն տալու կամ այն չընդունելու համար, որը գնահատվում Է 1,95 մլրդ դոլար:
«Այդ պարտավորագրը Իրաքին թույլ կտա լիովին օգտագործել իր ինքնաթիռները, ապահովել օդաչուների պատրաստումը՝ ներկա եւ ապագա սպառնալիքների պայմաններում երկրի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար»,- DSCA-ի հայտարարությունը մեջբերում Է