16-ամյա դեռահասը դանակահարել է 4-ամյա քույրերին. նրանցից մեկը մահացել է
ՄիջազգայինՌուսաստանում 16-ամյա դեռահասը դանակահարել է չորսամյա քրոջը։ Երեխայի մարմինը դանակահարությունից ստացած վիավորումներով հայտնաբերվել է տանը։ Դեպքը տեղ է ունեցել Ռուսաստանի Կիրովի մարզի Նեմա գյուղում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ յոթնամյա աղջիկ, կրկին դանակից ստացած վնասվածքներով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի ռեգիոնալ վարչությունը։
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ ապրիլի 16-ին ծնողները գնացած են եղել բաղնիք լողանալու եւ փոքրիկ դուստրերին թողել են իրենց խորթ եղբոր մոտ։ Երբ տուն են վերադարձել, հայտնաբերել են չորսամյա աղջնակի մարմինը դանակի վնասվածներով։ Նրա կողքին անգիտակից վիճակում եղել է մյուս դուստրը։
Ծնողները շտապ բուժօգնություն են կանչել։ Ժամանած բժիշկները արձանագրել են կրտսեր դստեր մահը։ Յոթնամյա մյուս դստերը հոսպիտալացրել են։ Ոստիկանները ձերբակալել են տասնվեցամյա դեռահաս խորթ եղբորը, նրան մեղադրելով մանկահասակ աղջակի սպանության մեջ։ Դեռահասը հարցաքննվում է։ Այժմ նա հանդիսանում է երեխայի սպանության գործով հիմնական կասկածյալը։