Ինկասացիայի մեքենայով կնոջ առևանգման մասին ահազանգը չի համապատասխանել իրականությանը
ՀասարակությունԵրևանի կենտրոնում ինկասացիայի մեքենայով կին առևանգելու մասին ահազանգը իրականությանը չի համապատասխանել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այդ ահազանգն իրականությանը չի համապատասխանել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մալխասյանը:
Ոստիկանությունը հունվարի 21-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի կենտրոնում ինկասացիայի մեքենայով կին են առևանգել: