Սոնա Ռուբենյանի և ամուսնու առաջին Սուրբ Զատիկը
LifeՏաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանը համացանցում ամենաշատ քննարկված դեմքերից է: Ինչպես հայտնի է՝ Սոնան այս տարի լքեց ցանկալի հարսնացուների շարքը, իսկ նրա հարսանիքը երկար ժամանակ քննարկումների կիզակետում էր:
Չնայած այդ ամենին, հավելենք, որ Սոնան սիրում է գաղտնի պահել իր անձնական կյանքը, հաճախակի չի կիսվում իր առօրյայով, սակայն այսօր Pressmedia.am-ի տեսադաշտից չվրիպեց, որ Սոնան իր միկրոբլոգում տեղադրել էր Զատիկի սեղանը, իսկ դրանից առաջ նա տեսանյութի միջոցով տեղեկացրել էր իր հետևորդներին, որ եկեղեցում մասնակցել է Սուրբ Զատիկի պատարագին:
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- մակագրել էր երգչուհին: