Մարդու ուղեղը կարող Է իր մեջ տեղավորել ողջ Համացանցը, գիտնականներ
ՀասարակությունԱմերիկյան Սալկա ինստիտուի նեյրոֆիզիոլոգների հաշվարկների համաձայն՝ մարդու ուղեղը կարող Է իր մեջ մոտավորապես տասն անգամ ավելի շատ տեղեկատվություն տեղավորել, քան ավելի վաղ համարվում Էր: Խոսքը վերաբերում Է մի քանի պետաբայթ տվյալների, ինչը պետք Է բավականացնի Համացանցի գրեթե ողջ ընթացիկ կոնտենտը տեղավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է · «Արմենպրես»-ը, ասված Է eLife հանդեսում հրապարակված հոդվածում:
«Դա իսկական ռումբ Է նեյրոֆիզիոլոգիայի համար: Մենք գտել ենք այն բանը հասկանալու բանալին, թե ինչպես են աշխատում հիպոկամպի՝ հիշողության կենտրոնի, նեյրոնները, թե ինչպես Է դրանց հաջողվում Էներգասպառման ցածր մակարդակը զուգակցել բարձր արտադրողականության հետ: Ամենապահպանողական գնահատումներով՝ մեր հիշողության տարողությունը մոտավորապես 10 անգամ ավելի մեծ Է, քան մենք ավելի վաղ կարծում Էինք, եւ նրա ծավալը կազմում Է մոտավորապես մեկ պետաբայթ, ինչը համադրելի Է ողջ գլոբալ սարդոստայնի չափերի հետ»,-հայտարարել Է Թերի Սեջնովսկին՝ Լա-Հոյեի Սալկայի ինստիտուտի աշխատակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: