Սելին Դիոնը ամուսնու եւ եղբոր մահից հետո բեմ կվերադառնա փետրվարին
ՀասարակությունԱշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնը, որը հունվարին ավելի վաղ կորցրեց ամուսնուն եւ եղբորը, պատրաստվում Է համերգային գործունեության վերադառնալ փետրվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է People հանդեսը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ինչպես հայտնի Է դարձել հրատարակությանը, Դիոնի համերգը պլանավորված Է փետրվարի 23-ին եւ պետք Է կայանա Լաս Վեգասում:
Դիոնը փոփ-բեմի առավել ճանաչելի ձայներից մեկն Է: «Եվրատեսիլ» երգի մրցույթի 1988 թվականի հաղթողն Է (ներկայացնում Էր Շվեյցարիան): 1997 թվականին Ջեյմս Քեմերոնը Սելին Դիոնին հրավիրել Է կատարել My Heart Will Go On երգը, որը դարձել Է «Տիտանիկ» ֆիլմի թեման: Այդ կոմպոզիցիան ստացել Է «Օսկար» (1998) եւ չորս «Գրեմմի» (1999), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: