Իրեր, որոնց գոյության մասին աղջիկը պետք է մոռանա 12 տարեկանից հետո. ոճաբանության դասեր՝ Էվելինա Խրոմչենկոյից
LifePressMedia.am-ը ներկայացնում է մարդ-նորաձևություն Էվելինա Խրոմչենկոյի խորհուրդների հերթական չափաքանակը, որը հատկապես օգտակար կլինի իմանալ դեռահասներին.
1. Վարդագույնը, Բարբի տիկնիկների նմանությամբ կրելով, կարող է չափազանց շատ բան պատմել ձեր մասին, քան դուք կուզենայիք՝ մարդիկ իմանային ձեր մասին:
2. Սպիտակ գուլպաները կամ գոլֆերը գեղեցիկ կոշիկների հետ կրելը սարսափելի է: Դրանք կարելի է կրել որպես 50-ականների կամ 70-ականների պիոներական կյանքի մասին պատմող թատերական կոստյումի մաս:
3. Փափուկ խաղալիք-հողաթափերը լուրջ պատճառ են հոգեբանին այցելու համար:
4. Թավշե կոստյումները՝ ճագարի, կատվի կամ արջի ականջներով, ևս մեկ առիթ են այցելել հոգեբանի մոտ:
5. «Միմիկաներով», պրինտներով ու երգիծական գրությամբ շապիկները վիրավորում են գեղեցիկի պատկերացնումները:
6. Բանտերով երկու պոչիկները, անկեղծ ասած, ես չէի կապի անգամ մինչև 12 տարեկան աղջկա գլխին:
7. Հարկավոր է մոռանալ կոմբինեզոնի մասին, անգամ եթե երեխայի հետ գնում եք խաղալու:
8. Կլաուդիա Վուլֆի կամ Բրիթնի Սփիրսի ոճով զգեստների մասին երազանքները կարող են շատ սեքսուալ թվալ միայն 12 տարեկանում:
9. Մի՚ կրեք բզեզների, մեքենաների, տնակների տեսքով պայուսակներ, անգամ եթե որոշ ընկերություններ դրանք առաջարկում են: