«Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների,այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել». Մարզիկներն անուշադրության են մատնված
ՍպորտԱզատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը ևս գրառում է արել ըմբշամարտում առկա խնդիրների վերաբերյալ։
«Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։ Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների,այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։ Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։ Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։ Մարզիկները մատնված են անուշադրության, չեն ստանում այն ինչին արժանի են: Դրա ապացույցը օր օրի մարզիկների նվազող քանակն է: Ու էլի շատ ու շատ խնդիրներ որոնց թվում է սպորտային վաշտի խնդիրը»,- գրել է նա։