ԱՄՆ-ում WTI տեսակի նավթը գրեթե կրկնակի Էժան է կաթից
HeaderWTI (West Texas Intermediate) տեսակի նավթն ԱՄՆ-ում արդեն գրեթե կրկնակի Էժան Է կաթից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Վերջինիս տվյալներով՝ սակարկությունների ընթացքում WTI-ի գինն ընկել Է մինչեւ 26,19 դոլար: Մեկ գալոն (3,79 լիտր) WTI նավթի արժեքն այժմ մոտավորապես հավասար Է III դասի կաթի կես գալոնի գնին, կաթ, որը վաճառվում Է Չիկագոյի ֆյուչերսային սակարանում, նշել Է գործակալությունը:
Փորձագետների գնահատումների համաձայն՝ այս հարաբերակցությունը ամենացածրն Է դարձել 2004 թվականից ի վեր:
«Նավթի գների նվազումը շարունակվում Է արդեն 19 ամիս, եւ դա հիմնականում կապված Է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճի եւ գլոբալ մասշտաբով նավթի պահանջարկի նվազման հետեւանքով պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցման հետ, ինչը, փորձագետների կարծիքով՝ կարող Է հանգեցնել այն բանին, որ նավթի գների աճը հետաձգվի մինչեւ 2017 թվական կամ նույնիսկ ավելի ուշ»,- իր հերթին գրել Է Wall Street Journal թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: