Հայաստանի ռուսական ռազմակայանի անձնակազմները պատրաստվում են «տանկային բիաթլոնին»
ՄիջազգայինՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում սկսվել Է տանկային ստորաբաժանումների զինծառայողների նախապատրաստումը «տանկային բիաթլոնի» գծով 2016 թվականի Բանակային միջազգային խաղերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ ուսումնավարժական պարապմունքներն անցկացվելու են ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ինչը զինծառայողներին թույլ կտա լավագույն արդյունքներն արձանագրել հարթավայրային տեղանքում ընթացիկ տարվա մայիսին օկրուգային մրցումների անցկացման ժամանակ:
Ներկայում ընթանում Է հետեւակի մարտական մեքենաների եւ Տ-72Բ տանկերի լավագույն մեխանիկ-վարորդների հրամանատարների եւ նշանառու-օպերատորների ընտրական փուլը:
Ուսուցման ընթացքում տանկիստներն ու մոտոհրաձիգներըն ըստ առանձին տարրերի կատարելագործում են կտրտված տեղանքով վարման հմտությունները՝ հաղթահարելով այն հատուկ արգելքները, որոնք նախատեսված են բանակային խաղերի կանոններով: