Հայ կինոյի օրը Հայաստանի կինոթատրոններում բացառապես հայկական ֆիլմեր կցուցադրվեն
ՄշակույթՀայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի բոլոր կինոթատրոններում տեղի կունենան միայն հայկական արտադրության կինոցուցադրումներ:
Այս մասին հայտնում է կինոկենտրոնը:
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են անցյալի կինոժառանգությանը և ժամանակակից կինոյի հանրայնացմանը, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, վերջին տարիներին միջազգային տարբեր կինոհարթակներում գրանցված հաջողությունների ներկայացմանը։