Ի՞նչ էին, ի՞նչ դարձան շարքից. Մարի Ավանեսյանը՝ առանց ֆիլտրերի
LifeԳաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսի աստղերը խուսափում են, ոչ միայն առանց շպարի լուսանկարներ հրապարակելուց, այլև իրենց զերծ չեն պահում տարատեսակ ֆիլտրերից ու գունային գամմայի փոփոխություններից:
Այդ տեսակի լուսանկարները ոչ միայն աչքին հաճելի են, այլև աստղերին զերծ են պահում ցանկացած տեսակի քննադատություններից:
Pressmedia.am-ի աչքից չի վրիպել Մարի Ավանեսյանի վերջին հրապարակումը և լուսանկարին կից արված մեկնաբանությունները:
Հետևորդները քննադատել են Մարիին չխնամված արտաքինի համար:
«Էս թող մնա այստեղ: Կարծում եմ մեր կյանքը տարիներ առաջ ավելի իրական ու պարզ էր առանց ֆիլտրների ու ավելորդ միջամտությունների: Ֆոտո բայ ամուսին»,- գրել է երգչուհին: