Ադրբեջանում վարժանքների ժամանակ գնդապետի ձեռքում նռնակ է պայթել
ՄիջազգայինԱդրբեջանում նորաստեղծ Պետական անտանգության ծառայության՝ Բաքվում գտնվող գլխավոր շենքում գնդապետի ձեռքում նռնակ է պայթել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով faktxeber.com կայքը, մի քանի օր առաջ ծառայության աշխատակիցների հետ անցկացված վարժանքների ժամանակ նռնակը պայթել է ծառայության բաժնի պետ, 47-ամյա գնդապետ-լեյտենանտ Մուստաֆաեւի ձեռքում: Ծանր վնասվածքներ ստացած Մուստաֆաեւը տեղափոխվել է Պետական անվտանգության ծառայության հոսպիտալ: