Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ Հաուս»-ից Արփիի հեռանալու եւ Մերիի նկարահանվելու լուրերի մասին
LifeBRAVO.am-ը գրում է.
«Ֆուլհաուսցիները մի ընտանիք են դարձել` միմյանց կես բառից են հասկանում»,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է նախագծի հեղինակ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` տեղեկացնելով, որ «Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը կմեկնարկի մարտի 14-ին, իսկ նկարահանումները կվերսկսվեն փետրվարի վերջից:
«Նորություններ շատ են լինելու` սյուժետային զարգացումներ, 2 նոր կերպար: Դերասաններն արդեն իսկ ընտրված են, բայց փակագծերը դեռ չեմ ուզում բացել: Ոչ մի կերպար, հիմնական դերասան դուրս չի մնա»,-ասել է նա եւ հավելել, որ Արփի Գաբրիելյանի` նախագծից հեռանալու եւ Մերի Մակարյանի` սիթքոմում նկարահանվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Դերասան-հումորիստը խոսել է նաեւ տարեվերջի ամերիկյան եւ առաջիկա եվրոպական շրջագայության մասին: Նրա խոսքով` նախորդ տարի նոր ռեկորդ են սահմանել` մեկ տարում ԱՄՆ-ում ունենալով երկու հյուրախաղ: Ֆուլհաուսցիները նախորդ դեկտեմբերին նախատեսել էին միայն մեկ համերգ, սակայն կայացան 4-ը` Լոս Անջելեսում եւ Ֆրեզնոյում:
Մանրամասները՝ BRAVO.am-ում: