ԱՄՆ-ում հավանություն են տվել միջուկային պայթյունների զոհերի համար առաջին դեղամիջոցին
ՄիջազգայինԵրկար ժամանակ քիմիաբուժության կողմնակի ազդեցությունների վերացման համար կիրառվող պատրաստուկն ԱՄՆ-ում թույլատրել են օգտագործել միջուկային աղետների ժամանակ ճառագայթահարման հետեւանքների վերացման համար: Այս մասին հաղորդել Է Gizmag հրատարակությունը:
Այդ դեղն այս նպատակով թույլատրվել Էր տակավին 1991 թվականին, բայց միայն այժմ Է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը հավանություն տվել Մերիլենդի համալսարանում բազմամյա հետազոտությունների արդյունքին. նեյպոգենը դարձել Է առաջին պաշտոնապես ճանաչված պատրաստուկը սուր ճառագայթային հիվանդության (H-ARS) հեմատոպոետիկ (արյան շրջանառության հետ կապված) ասպեկտների բուժման համար:
Ամերիկացի բժիշկները կլինիկական փորձարկումները կատարել են կենդանիների վրա, քանի որ ներկայում գործնականում չկան հզոր միջուկային պայթյուններից տուժած մարդիկ:
Նեյպոգենի պաշարներն արդեն ներառված են ԱՄՆ-ի Ազգային ռազմավարական պահուստում՝ հակաբիոտիկների, պատվաստանյութերի, հակաթույների եւ այլ միջոցների պահոցում, որն ստեղծվել Է քիմիական, կենսաբանական կամ ճառագայթումային աղետի ժամանակ բնակչությանն արագորեն բաժանելու համար: