Վաշինգտոնում քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը
Ուշադրության կենտրոնումՄիացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հունվարի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը: