Անկարգություն Երեւանի փողոցներում
TVԵրեւանի փողոցներում անկարգությունը գնալով խորանում է՝ չնայած պարեկային ծառայության ներդրմանը եւ պարեկային մեքենաների թվի ավելացմանը։
NEWS.am-ի տեսախցիկն ապրիլի 6-ի առավոտյան Գ․Նժդեհի փողոցում ֆիքսել է ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտման հերթական դեպքը։
Դեպքը ֆիքսվել է մեքենայի ռեգիստրատորով։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է առանց համարանիշների սեւ մեքենան լկտիաբար ընթանում դեպի հանդիպակաց գոտի եւ ճանապարհ պահանջում հանդիպակաց մեքենաներից։ Վարորդը լկտի պահվածք է ցուցաբերում ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ։