«Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»


Ի՞նչ սպասել Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է.

Այսօր Բրյուսելում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնում գտնվող Իլհամ Ալիեւը հանդիպելու են ԵՄ խորհրդի նախագահ Ժան Միշելին:

Թեեւ ոչ մի շոշափելի տեղեկատվություն չի եղել այն մասին, թե հանդիպումն ինչ օրակարգով է գումարվում, եւ ինչ ակնկալություններ կարելի է սպասել (եղել է միայն բառային ծխածածկույթ Հարավային Կովկասում երկարատեւ եւ կայուն խաղաղության հասնելու ջանքերի մասին), այդուհանդերձ, որոշ ենթադրություններ կարելի է անել, թե ինչու են Փաշինյանին եւ Ալիեւին Բրյուսել հրավիրել, եւ ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օրվա մեջ երկու անգամ Փաշինյանին զանգահարել: Հիշենք. սա այն նույն նախագահ Պուտինն է, ով 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ չէր բարեհաճում անձամբ Երեւան զանգահարել, կայացած հեռախոսազրույցների մասին Կրեմլից տարածվող հաղորդագրություններում էլ հատուկ նշվում էր, թե դրանք կայացել են հայկական կողմի նախաձեռնությամբ:

Մինչդեռ այժմ, երբ Ուկրաինայի հանդեպ ՌԴ սանձազերծած պատերազմի պլան A-ն տապալված է, Կիեւից մինչեւ Չեռնոբիլ ձգվող բնակավայրերում տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ թողնելուց, հազարավոր միավոր զինտեխնիկա կորցնելուց, պատերազմական հանցագործություններ կատարելուց հետո ՌԴ զորքերը հեռանում են Կիեւից, Չեռնոբիլից, Սումիից, առհասարակ` Ուկրաինայի հյուսիս-արեւելքից` իբր Կրեմլի պլան B-ին անցնելու եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում պատերազմական գործողությունները սաստկացնելու համար (ընդսմին, ոչ մի երաշխիք չկա, որ Եկատերինա Երկրորդի օրոք կոմս Պոտյոմկին-Տավրիչեսկու նվաճած եւ Նովոռոսիա կոչված տարածքը վերանվաճելու Պուտինի մոլուցքը նույնպիսի անփառունակ ու աղետալի վերջաբան չի ունենալու, ինչպես Կիեւը նվաճելու ու այնտեղ շքերթի մասնակցելու պլան A-ն ունեցավ), ահա, այդ պատերազմական տապալումների ու խառնաշփոթի հորձանուտում Պուտինը ժամանակ է գտնում երկու օրում երկու անգամ Փաշինյանին զանգահարել:  
Եվ ինչու է զանգահարո՞ւմ… Դատելով տարածված մամլո հաղորդագրություններից` երկու անգամ կրկնելու համար, թե Ալիեւ-Պուտին-Փաշինյան եռյակի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է կատարվի: 

Պուտինի մոտիվացիան եւ նպատակը

ՌԴ նախագահը, անշուշտ, գիտակցում է, որ նոյեմբերի 9-ի Ալիեւ-Պուտին-Փաշինյան հայտարարությունը ոչ մի իրավական արժեք չունի, դա միայն հրադադարի համաձայնություն է եւ երբեք չի դրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Ցանկացած տրամաբանությամբ կարգավորումը կարող է լինել միայն այն սկզբունքների եւ փաստաթղթերի հիման վրա, որ տասնամյակների ընթացքում մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որտեղ ռուսական խաղաղապահության մասին դրույթ, որքան հայտնի է, երբեք չի եղել:
Պուտինը նաեւ գիտակցում է, որ Ռուսաստանին բոլոր միջազգային հարթակներից հեռացնելու գործընթացը, ի վերջո, բերելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերընտրության: Խոսակցություններն ընթանում են Ռուսաստանին Եվրոպական Միությամբ փոխարինելու շուրջ, եւ մեծ հավանականությամբ` Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել են հրավիրել այդ ուղղությամբ զոնդաժի համար: Հետեւաբար, Ռուսաստանի համար Մինսկի խմբում մնալու եւ Հարավային Կովկասում իրադրությանը միջամտելու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաձայն պնդեն Ռուսաստանի` Մինսկի խմբում մնալու օգտին:

Ադրբեջանը, ինքնաբերաբար, երկու ձեռքով, երկու ոտքով կպաշտպանի ՌԴ-ի ներկայությունը Մինսկի խմբում, քանի որ Ռուսաստանի հեռացումն անխուսափելիորեն զրոյացնելու է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը` իր հետեւանքներով: Արեւմուտքի համար այն լոկ հրադադարի համաձայնություն է, որ չի կարող կանխորոշել ԼՂ խնդրի համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը:

Պուտինի խնդիրն այժմ այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ ամեն շահի ու տրամաբանության հակառակ պնդի Ռուսաստանի` Մինսկի խմբում մնալու եւ, ինքնաբերաբար, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի օգտին: Հավանաբար, դրա համար էլ երկու օրում երկու անգամ զանգահարել է Երեւան:

Ալիեւի` պատեպատ զարնվելը 

Իլհամ Ալիեւը կարող է ձեւեր թափել, թե դժգոհ է ռուս խաղաղապահների ներկայությունից Լեռնային Ղարաբաղում, բայց դա միայն ձեւեր են, քանի ՌԴ խաղաղապահներն են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանման գրավականը:

Անկախ նրանից, թե Ալիեւը երկու օրը մեկ ինչ է զառանցում ԼՂ խնդիրը լուծած լինելու մասին, իրականությունն այն է, որ ինքը ոչ միայն ԼՂ խնդիրը չի լուծել, այլեւ լծակներն է սպառել` լուծման վրա ազդելու: Նոր ռազմական ագրեսիայի Ալիեւն առաջիկա մի քանի տարում չի կարող դիմել, որովհետեւ իրեն Արեւմուտքից տեղում կսատկացնեն: Ադրբեջանն իրենից ոչինչ չի ներկայացնում ոչ ռազմական, ոչ տնտեսական առումով եւ եթե միայն փորձի ռազմական արկածախնդրության դիմել, Սերբիայի կամ Լիբիայի վիճակում կհայտնվի:

Ալիեւին հիմա, ըստ էության, այնպես են տեղը նստեցրել, ինչպես 2016-ի ապրիլին: Իհարկե, Հայաստանում մի քանի տարի հեքիաթներ էին տարածում, թե իբր 2016-ին Ադրբեջանի ապրիլյան հարձակումը մի քանի օրում դադարեցվեց Մոսկվայի ջանքերով կամ հայկական զինուժի դիմադրությամբ, այդպես էլ չբացատրելով, թե այդ դեպքում ինչ պատահեց, որ հանկարծ 2020-ին նույն Մոսկվան ու ՀՀ զինուժը նույն հաջողությունը չարձանագրեցին: Կենդանակերպի նշաննե՞րն էին սխալ դասավորվել, թե՞ ինչ էր պատահել… 

Մինչդեռ իրականությունը, մեծ հավանականությամբ, այն է, որ, ինչպես բազմիցս գրել եմ, 2016-ին Ալիեւին Ստեփանակերտը ռմբակոծելուց ու պատերազմն ամբողջ թափով ծավալելուց հետ կանգնեցրին Սպիտակ տնից գործադրված միջամտությունն ու ճնշումը, երբ այն ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենն ապրիլի 4-ին, Վաշինգտոնի ժամանակով` առավոտյան, Երեւանի եւ Բաքվի ժամանակով` երեկոյան, զանգեց Իլհամ Ալիեւին, ապա` Սերժ Սարգսյանին: Իսկ 2020-ի սեպտեմբերին ոչ ոք Վաշինգտոնից չէր զանգում, և բոլորս տեսանք, թե Պուտինն իրեն ինչպես պահեց (պետքարտուղար Պոմպեոն զանգեց հոկտեմբերի վերջերին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնում էին Վաշինգտոն): 

Հիմա, դատելով Բլինկենի ակտիվությունից, Ալիեւը կարծես նորից նախազգուշացված է՝ ինչպես 2016-ին: Ի վերջո, տեսնում ենք, չէ՞, որ Ալիեւը որքան էլ իրեն պատեպատ է զարնում եւ Մինսկի խմբի համանախագահների հասցեին հեռակա մուննաթ է գալիս, ամենաշատը կարողանում է ռուսների հետ համաձայնեցված նրանց պահպանության գոտում խլրտալ: Ի դեպ, այդ խլրտոցն էլ ռուսները՝ այսպես թե այնպես, ճնշելու են, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում են իրենք որպես խաղաղապահ մուտք գործել Արցախ եւ չեն կարող թույլ տալ, որ իրենց խաղաղապահ առաքելությանը ձեռնոց նետվի: 

Ի դժբախտություն Ալիեւի, նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության արդյունքում Մոսկվա-Անկարա համագործակցությունն է վերջացած երկար ժամանակի համար: Ինչ թղթեր էլ Բաքուն ստորագրած լինի Անկարայի հետ ռազմական օժանդակության վերաբերյալ, դրանք երկար տարիների համար զրոյացած են, քանի որ ՆԱՏՕ-Ռուսաստան ներկա դիմակայության խորքին, ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր սահմաններից դուրս թպրտա: Թուրքիան կարող է լեզվին տալ, բայց երբեք Ռուսաստանի մոտերքում չի թպրտա, որովհետեւ ո՞ւր է երաշխիք, թե միջուկային զենքով հոխորտացող Պուտինը դա առիթ չի դարձնի եւ թեկուզ ցուցադրության համար մի-երկու միջուկային ռումբ Թուրքիայի գլխին չի իջեցնի: 

Մեծ հաշվով, Թուրքիայի ուղղությամբ մեկ-երկու հարվածն ամենահարմար տարբերակն է Պուտինի համար՝ իր միջուկային արսենալը կիրառելով՝ ներկա ուկրաինական ռազմարշավից ինքնահաստատված դուրս գալու եւ ՆԱՏՕ-ի հետ բախումից էլ խուսափելու (եվրոպական ո՞ր երկրի խորհրդարանը կամ ժողովուրդը կհամաձայնեն, որ իրենց երկիրը ՌԴ-ի հետ միջուկային պատերազմի մեջ մտնի հանուն Թուրքիայի):

Այնպես որ, Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին այժմ անցյալի դրվագ է: Բաքուն միայնակ է մնացել իրականության հետ, երբ ոչ մի ռազմական արկածախնդրության դիմել չի կարող: Դիվանագիտական սեղանի շուրջ էլ սպառել է գործուն խաղաքարտերը՝ 2020-ին վայրագ ուժ կիրառելու արդյունքում: Արեւմուտքի համար 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն հրադադարի մասին է, որով իրականացված մուտքը ԼՂԻՄ տարածք ոչինչ չի նշանակելու` վայրագ ուժի կիրառման արդյունք լինելու պատճառով: Դրա համար էլ միջազգային արենայում ՌԴ դիրքերի թուլանալուն զուգահեռ Ալիեւն իրեն պատեպատ է զարնում` նոյեմբերի 9-ի հայտարարության` առոչինչ դառնալու հեռանկարից:

Ի՞նչ անի Փաշինյանը

Հասկանալիորեն, Փաշինյանն էլ, որի մտավոր ունակությունները չեն բավարարում անգամ ստանդարտ իրավիճակներում համարժեք ու գիտակից վարք դրսեւորելու, ԼՂ խնդրի, բրյուսելյան հանդիպման եւ Մինսկի խմբի համանախագահների առնչությամբ ուղղակի սարդոստայնի մեջ է խճճված: Մի կողմից՝ նա չի կարող ռուսներին հակադրվել, քանի որ նրանք կանգնած են Արցախում: Մյուս կողմից՝ ասպարեզից ռուսների հեռանալը մեծապես կզրոյացնի նոյեմբերի 9-ի իր ստորագրած կապիտուլյացիայի թուղթը, ինչին հեռանկարում Հայաստանը ամեն գնով, բնական է, որ ձգտի:
Թե ինչ կանի նա Բրյուսելում, հավանաբար, այսօր-վաղը կտեղեկանանք, սակայն երկու քայլ, թվում է, նա կարող է կատարել:

Առաջինը․ որպեսզի Հայաստանը մի կողմից անիմաստ չընդդիմանա Մինսկի խմբի համանախագահների եռյակից ՌԴ-ին հեռացնելուն, որ, այսպես թե այնպես, պատահելու է, բայցեւ մյուս կողմից էլ դրան անմիջականորեն չնպաստի, Փաշինյանը կարող է պնդել, որ ՌԴ-ն Մինսկի խմբի եռանախագահների կազմում մնա այնքան, քանի դեռ չի հեռացվել ԵԱՀԿ-ից: Հայաստանին ոչ ոք չի կարող ամբաստանել Ռուսաստանի` ԵԱՀԿ-ից հեռացվելու համար, իսկ ԵԱՀԿ-ից Ռուսաստանի հեռացվելն ինքնաբերաբար Մոսկվային կհեռացնի Մինսկի խմբի համանախագահությունից` առոչինչ դարձնելով նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը: 

Երկրորդ․ հաշվի առնելով, որ ԵՄ-ն անցյալ շաբաթ հաստատել է Security Compass (A Strategic Compass for Security & Defense) կոչվող փաստաթուղթը, որը նախատեսում է առաջիկա երկու-երեք ամսում 5000-անոց լիովին սպառազեն խմբավորման կազմավորում եւ 300 հոգանոց դիտորդական առաքելության հիմնում` ԵՄ հարեւան տարածքներում արագ գործարկման համար, Փաշինյանը ճիշտ կվարվի, եթե Բրյուսելում քննարկման առարկա դարձնի ԵՄ դիտորդներին ռուս խաղաղապահներին զուգահեռ ԼՂ տարածքում, նաեւ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայելու հարցը: 

«Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Արտակարգ դեպք՝ ԵրևանումՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելուՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրшվորՋուր չի լինելու հունիսի 9/10-ինՆիդերլանդները դուրս են գալիս Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման «Interflex» ծրագրիցԱռեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկածՀայհիդրոմետի տնօրենը գրում է՝ այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկՋրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բшխվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԶանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանFlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և ԿազանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղելՀայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելՄարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայողԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը
Ամենադիտված