Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի


Համայնքի միակ սպանդանոցը փակ է, ՍԱՏՄ-ն տուգանել է. մսավաճառներն ահազանգում են

Հասարակություն

Երեկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները Նոյեմբերյան համայնքում, ոստիկանության հետ համատեղ, այցելել են մսի  վաճառքի կետեր՝ ստուգելու համար՝ արդյոք վաճառվող մսամթերքը սպանդանոցային ծագմա՞ն է։ ՍԱՏՄ աշխատակիցները տուգանել են բոլոր մսավաճառներին այն պատճառաբանությամբ, որ պետք է վաճառվի միայն համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցում մորթված անասունի միսը, մսավաճառը 5-րդ ձև անասնաբուժական վկայական պետք է ունենա։

1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի մսավաճառները միաբերան պնդում են՝ ՍԱՏՄ աշխատակիցները հատուկ տուգանելու նպատակով էին եկել, քանի որ քաջատեղյակ էին, որ համայնքի սպանդանոցը չի գործում.

«Այս պահին Նոյեմբերյանի սպանդանոցը նույնպես տուգանքի տակ է և չի գործում: Ամենամոտ կետը Շնողում է կամ Իջևանում, իսկ այնտեղ հասնելը ծախսերի հետ է կապված, որոնք անելու դեպքում մենք օգուտ չենք ունենում, մեր աշխատանքն անիմաստ է դառնում»,- մեզ հետ զրույցում նշեց մսավաճառ Գևորգ Ամիրաղյանը:

Նոյեմբերյան համայնքում գործող միակ սպանդանոցի տիրոջ՝ Արմեն Ամիրաղյանի խոսքով, իրենց մոտ ինչ-որ թերություններ են եղել՝ աշխատողների սանգրքույկի հետ կապված.

«Ցանկացած տեղ, եթե ստուգում անեն, այդպիսի խնդիրներ հաստատ կհայտնաբերվեն: Այդ ընթացքում, որ մեզ ակտավորել են, մենք մոտ 10-15 օր չէինք աշխատում, 5-րդ ձև չէինք տալիս: Զանգեցին, եկան, բացեցինք սպանդանոցը, ակտավորեցին, գնացին: Մոտ 5 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և մենք կանցնենք բնականոն աշխատանքի»:

Մենք կապ հաստատեցինք նաև ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղ մեր հարցին, թե արդյոք ինչ-որ ահազանգ ստացե՞լ են, որ հենց սպանդանոցի փակ եղած ժամանակ են Նոյեմբերյանում անցկացրել ստուգումը, պատասխանեցին.

«Եթե ուշադրություն եք դարձրել, մեր կայքում էլ է տեղադրված, որ մարտի 15-ից հանրապետության բոլոր մարզերում խստացված ստուգումներ են իրականացվում մսի շուկայում: Նույնիսկ, եթե տվյալ մարզում տեսչական մարմնի ներուժը չի հերիքում, մենք հարևան մարզերից ենք աշխատողներ ուղարկում ստուգումների, որպեսզի հասկանալի լինի, թե ամբողջ հանրապետությունում ինչպիսի իրավիճակ է շուկայում: Պետք է փաստեմ, որ բոլոր մարզերում տուգանքներ կան, որովհետև մարդիկ շարունակում են բակային մորթով միս վաճառել, իսկ դա ուղղակի անթույլատրելի է»,- նշեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Տավուշում կան բավարար թվով սպանդանոցներ, և մսավաճառները տուգանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպանդանոցային միս չեն վաճառում.

«Մարզում սպանդանոցների քանակն այնքան է, որ սպանդանոցային մորթից օգտվել կարող են բոլորը: Սպանդանոցի հետ պայմանավորվել և մորթը կազմակերպել մսավաճառները պարտավոր են՝ որպես և՛ բիզնեսի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ: Տեսչական մարմինը երկու բիզնեսների կամ քաղաքացի-բիզնես պայմանավորվածության մեջ մտնել չի կարող, մեր գործառույթը վերահսկողությունն է և դրա միջոցով ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելը:

Եթե համայնքի միակ սպանդանոցը փակ է, կան մարզի այլ սպանդանոցներ, կան հարակից մարզեր: Անընդհատ տեղում նստել և բողոքելը, թե սպանդանոց չկա, ես էլ բակային մորթ եմ անում, տրամաբանությանը մոտ չէ: Յուրաքանչյուր տնտեսվարող ուզում է իրենից հարյուր մետր հեռավորության վրա հնարավորություն ունենալ, այդպես չի կարող լինել: Հանրապետությունում կան 91 սպանդանոցներ, և այդ թիվը բավարար է մեր պահանջներին համապատասխանելու համար»:

Հիշեցնենք, որ  2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնել անասունների մորթը միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում կատարելու և  բակային, հակասանիտարական պայմաններում անասունների մորթը արգելելու մասին Կառավարության որոշումը։

Մարիամ Նալբանդյան

Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր
Ամենադիտված