Ավստրիայի կանցլերը փախստականների ընդունումը սահմանափակելու ծրագիր Է ներկայացրել
ՄիջազգայինԱվստրիայի կանցլեր Վեռներ Ֆայմանը հայտարարել Է երկրի կողմից ընդունվող փախստականների թվի սահմանափակման ծրագրի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Նրա տվյալներով՝ ապաստան ստանալու հայտերի թիվը, որոնք կկարողանան ներկայացնել միգրանտները, ընթացիկ տարում կսահմանափակվի 37,5 հազարով:
2015 թվականին Ավստրիայում նման դիմումներ են տվել 90 հազար օտարերկրյա քաղաքացիներ, հիմնականում՝ Մերձավոր Արեւելքից եկածներ: Պլանը նաեւ նախատեսում Է, որ այն միգրանտների առավելագույն թիվը, որոնց առաջիկա չորս տարում Ավստրիայում փախստականի կարգավիճակ կտրամադրվի, կսահմանափակվի երկրի բնակչության 1,5 տոկոսի մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: