Մերսում` սրբիչով. ազատվենք երկրորդ կզակից
LifeShabat.am-ը գրում է.
Ինչպե՞ս ձգել դեմքի մաշկը: Առաջարկում ենք տնային եղանակ` դեմքի մերսում սրբիչով:
Ոչ մեծ սրբիչը պտտեք իր առանցքի շուրջ, այն թրջեք աղի տաք ջրով (մոտավորապես մեկ թեյի գդալ աղը` մեկ բաժակ տաք ջրում), քամեք և դրանով սկսեք մերսումը:
Սրբիչը բռնում ենք ծայրերից, տանում ենք դնչի տակ և ձեռքերը կտրուկ տարածում ենք դեպի կողքեր` սրբիչով խփելով կզկի տակ:

Երբ սրբիչը սառչի, այն կրկին թրջեք: Կատարեք մինչև 100 հարված, դրանցից մի մասն ուղղեք կողքերին` սրբիչը պահելով դեմքի կողային հատվածներում: Հարվածների ուժգնությունը կարգավորեք ինքներդ, սակայն՝ առանց ավելորդ ոգևորության:
Մերսումից անմիջապես հետո մերսված հատվածները շոյեք սառույցի կտորով (սառույցը չորացնում է մաշկը, եթե չեք ցանկանում սառույց օգտագործել, պարզապես դեմքը լվացեք աղից), քսեք յուղոտ կրեմ և մի քանի շոյող շարժումներ կատարեք` հանգստացնելով մաշկը: