Ադրբեջանում ուսանողներից քննությունների համար գումար են պահանջում
ՄիջազգայինԱդրբեջանի Գյանջայի պետական համալսարանի ուսանողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է, որ ուսանողները բողոքում են, որ ձմեռային քննությունների սեսիայում դասախոսներն իրենցից փող են պահանջում վճարել:
Նրանք ասում են, որ եթե նախկինում քննությունների համար իրենցից 30-40 մանաթ փող էին վերցնում, ապա դեկտեմբերի 21-ին մանաթի երկրորդ արժեզրկումից հետո այդ չափը բարձրացվել է 70 մանաթ:
Ուսանողները հայտնում են, որ դեկաններն ու դասախոսներն իրենց ասում են, որ այդ որոշումն ընդունվել է համալսարանի ռեկտոր Յուսիֆ Յուսիֆովի կողմից, ինչը խիստ զայրացրել է իրենց: Հարյուրավոր ուսանողներ հավաքվել են ռեկտորատի առաջ եւ պահանջել ռեկտոր Յուսիֆովի հրաժարականը: