Նեպալի երկրաշարժը կես միլիոն տուն Է ավերել
Ուշադրության կենտրոնումՆեպալի երկրաշարժն ամբողջովին ավերել Է 500 հազար տուն, եւս առնվազն 269 հազարը վնասվել են: Այդ մասին մայիսի 25-ին հաղորդել Է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
«Երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 8659 մարդ»,-ճշտվում Է Twitter միկրոբլոգների ցանցում ազգային կենտրոնի պաշտոնական Էջում:
Ապրիլի վերջից Նեպալում տեղի են ունեցել երկու հզոր երկարաշարժ՝ 7,9 եւ 7,3 մագնիտուդով, ինչպես նաեւ առնվազն 200 կրկնական ցնցումներ՝ ավելի փոքր ինտենսիվությամբ:
Ավելի վաղ իշխանությունները տարերքի հարվածից վնասը գնահատել են ավելի քան 10 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: