Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն
ՍպորտԲուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:
Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) մրցելու է վրացի Գիորգի Սուլավայի հետ: