Հայրը հանգիստ հետևել է, թե ինչպես է դուստրը խեղդվում
LifeLife.panorama.am-ը գրում է.
20-ամյա աղջկա հարազատ հայրը հանգիստ հետևել է, թե ինչպես է խորտակվում իր սեփական երեխան: Անհնար է պատկերացնել, սակայն նման տխուր պատմություն իսկապես տեղի է ունեցել, այն էլ վերջերս:
Դեպքը տեղի է ունեցել հայտնի Burj Al Arab հյուրանոցին պատկանող լողափում, որի ափին հանգստացող մի ընտանիք պիկնիկ էր կազմակերպել և զվարճանում էր: Սակայն, ականատեսները հավանաբար մինչև կյանքի վերջ չեն մոռանա այն, ինչ կատարվեց հենց այդ վայրում:
Պիկնկիկն ավարտելուց հետո 20-ամյա ավագ դուստրը որոշում է գնալ լողալու, սակայն որոշ ժամանակ անց անհասկանալի պատճառով հանկարծ սկսում է խորտակվել: Փրկարարներն, արագ արձագանքելով, շտապում են օգնության հասնել խեղդվողին: Սակայն ճանապարհին երկու տղամարդն էլ խոչընդոտի են հանդիպում՝ ի դեմս աղջկա հոր:
Ագրեսիվ հայրը, լինելով մոլի կրոնասեր մուսուլման, թույլ չի տալիս փրկել իր սեփական դստերը, քանի որ անընդունելի է համարում այն հանգամանքը, որ տղամարդիկ կարող են դիպչել վերջինիս: Դստերը «պատվազրկելուց» փրկելով՝ հայրը դառնում է նրա մահվան միակ պատճառը:
Հայրը ձերբակալվում է փրկարարների աշխատանքին խոչընդոտելու պատճառով, ինչն էլ հանգեցրել է անձի մահվան: