Պենտագոնի ղեկավարը վստահեցնում է` Ռուսաստանը Սիրիայում իրականացնում է սխալ ռազմավարություն
ՄիջազգայինՌուսաստանը Սիրիայում իր գործողություններում սխալ ռազմավարության է հետևում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք Փարիզում արտահայտել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
«Ռուսաստանը Սիրիայում գնում է սխալ ռազմավարական ճանապարհով»,-շեշտել է նա: