Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը


Խաղաղության օրակարգի և իշխանության ապագայի մասին․ «Փաստ»

Մամուլ

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել է «գերագույնը», «չշշկռեք» և տարաբնույթ այլ հեշթեգերով։

Ավելին, ՀՀ իշխանությունները տարբեր կոլաժներով պատկերվում էին վոյինի կերպարով՝ գրեթե մանկամիտ մեկնաբանություններով և քարոզչական տրյուկներով։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կերտում էր նորահայտ անհաղթ հերոսի կերպար՝ սպասարկելով ռազմատենչ օրակարգ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հայկական կողմը խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Հայաստանը կռվել է՝ լավ, վատ, ուժեղ, թե թույլ, մինչև վերջ փորձել է իր իրավունքները պաշտպանել զենքի ուժով։

Զիջելու խաղաքարտեր ունենալով՝ Հայաստանը ո՛չ մինչև պատերազմը, ո՛չ դրա, համենայն դեպս, առաջին հատվածը չի փորձել կանխել կամ դադարեցնել պատերազմը, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկումով սահմանափակել է դիվանագիտական սակարկումների չափաբաժինը։ Այսինքն՝ կրկին խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Նաև՝ ձախողել է նախորդ բոլոր օրակարգերը։ Հետպատերազմյան շրջանում հայկական իշխանությունն իր ամբողջ կենսագործունեությունը կառուցել է խաղաղության քարոզով։ Շատ լավ։ Թե ինչպես պետք է պատերազմը տանուլ տված կողմը խաղաղության օրակարգ պարտադրեր՝ դեռ միգուցե ինձանից խելոք մարդիկ կքննարկեն, սակայն մարդիկ ձևակերպեցին իրենց օրակարգը, այն իրագործելու մանդատ ստացան հունիսյան ընտրություններին, բայց կրկին Հայաստանը նետվեց տարածքային կորուստների ու մինի պատերազմական շրջապտույտների մեջ։

Ընդ որում, նոյեմբերի 10-ի հայտարարագրից հետո Հայաստանը մշտապես շարունակեց գտնվել այդ իրավիճակում։ Այսինքն, խաղաղության օրակարգը որևէ պտուղ չտվեց։ Պատճառը, կարծում եմ, մեկն է։ Հայաստանը որդեգրեց մղձավանջային պատերազմը մոռանալու, տարաբնույթ զիջումների գնով դրա շարունակությունը կանխելու քաղաքականություն։ Դա էլ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե այդ ամենին զուգահեռ երկիրը դրվեր պատերազմական ռելսերի վրա։ Երկրի պատասխանատուները այդպես էլ չգիտակցեցին, որ պատերազմը չի ավարտվել, որևէ կերպ չսահմանափակվեցին պարգևավճարների և աշխատավարձերի ավելացման, տարատեսակ գնումների միջոցով վերնախավի բարեկեցության բարձրացման ջանքերը, բացարձակապես աչքաթող արվեցին առաջնագծի կահավորման, բանակի վերակազմավորման, եղած սուղ կամ առատ միջոցներով պաշտպանական գծերը ամրացնելու հարցերը։ Տպավորություն էր, որ իշխանությունները պատերազմից հետո պարզապես ծալել են այդ էջը, և երկիրը շատ արագ վերադարձավ անհասկանալի, ոչ պատերազմական ընթացքի՝ «պրեմիաներ», խորհրդարանական ապուշ գզվռտոցներ, պողպատե մանդատ, նախկիններ, թալան ու հազար ու մի զրթուզիբիլ։

Գերիների թեման ընդհանրապես վերացավ հանրային դիսկուրսից, պատերազմը և դրա խայտառակ ընթացքը շատ արագ դուրս մղվեցին, ասես այդ պատերազմը ինչ-որ հեռու տեղ՝ Ուկրաինայում էր եղել։ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար պատերազմը սկսվեց և ավարտվեց «Ֆեյսբուքում»։ Ինչևէ, այս օրերի արցախյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանության կողմից իբր սպասարկվող խաղաղության օրակարգը ևս սպառված է։ Թեև ընդհանրապես անտրամաբանական է հաջորդաբար երկու՝ պատերազմական և խաղաղության հակադիր օրակարգեր սպասարկող իշխանության գոյությունն ընդհանրապես, բայց ինձ համար դեռևս անհասկանալի է՝ այդ ի՞նչ երրորդ օրակարգ պետք է ընտրի իշխանությունը՝ իր գոյության լեգիտիմությունը գնելու համար...

Գուցե ևս մեկ ընտրություն անեք և առավել մեծ թվով ձայներ ստանաք, ես վաղուց հանրույթի քաղաքական նախասիրությունների վրա չեմ զարմանում, բայց գոնե պետության ընթացքից բան հասկացող ու դեռ ձեր ձեռքը չխելագարված մի 10-20 հոգուն բացատրեք՝ էս ո՞ւր եք տանում էս պետության նավը։ Միայն մի օրակարգ դեռ չեք փորձարկել։ Ստեղծել Արարատյան փոքրիկ հանրապետություն՝ մի 12 - 13 հազար քառակուսի կիլոմետր տարածքով՝ առանց ավելորդ գլխացավանք տարածքների, առանց քաղաքական դիմադրության։ Կասկադի կաֆեները՝ կան, «պրեմիաներն» ու աշխատավարձերը՝ ևս, օդանավակայանը՝ առավել ևս...

ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ Կոստանյան
Ամենադիտված