Սերգեյ Ավագիմյանը Իրկուտսկի «Բայկալից» տեղափոխվել է «Արարատ»
ՍպորտԻրկուտսկի «Բայկալի» պաշտպան Սերգեյ Ավագիմյանը տեղափոխվել է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, «Բայկալի» մամուլի ծառայությունը մեջբերել է ռուսական ակումբի նախագահ Օլեգ Լիդրիկի խոսքերը, որտեղ նաեւ ափսոսանք է հայտնել նման խաղացողի կորցնելու համար:
Ավագիմյանը հանդես է եկել Մոսկվայի «Նիկայի», Բլագովեշենսկի «Ամուր-2010»-ի եւ Կոստրոմայի «Սպարտակի» կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը «Բայկալ» էր տեղափոխվել 2014 թ-ին: 2015 թ-ին թիմի կազմում դարձել էր երկրորդ դիվիզիոնի չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանում Սերգեյ Ավագիմյանը իրկուտսկցիների կազմում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում մասնակցել է 19 խաղի եւ դարձել է 2 գոլի հեղինակ: