Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով


Աղմուկը շատ է, անորոշությունը՝ վտանգավոր

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գործող իշխանություններից ակնկալվում էր վերականգնել Հայաստանի բանակի մարտունակությունը, վերականգնել տնտեսությունը, փորձել ուշքի բերել Հայաստանը և Հայաստանի քաղաքացիներին ցավալի պարտությունից հետո։ Անցած 1,5 տարին իրեն հարգող յուրաքանչյուր իշխանություն կօգտագործեր իրավիճակը կարգավորելու համար։ Փաշինյանական վարչախմբի դեպքում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի անում այդ նշված տրամաբանական գործողությունները, այլ ընդհակառակը անեն ինչ անում է Հայաստանի և Արցախի բնակչությանը մշտական սթրեսային իրավիճակում պահելու, հնարավոր վատթարագույն լուծումները սղացնելու, հանրությանը ցավալի և ողբերգական զիջումներին պատրաստելու գործողություններ։

Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում և Արցախում կառավարող վերնախավերը, և ոչ միայն իշխանությունը, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտի մի զգալի մասը իր առջև խնդիր է դրել ամեն գնով հանրությանը պարտադրել և պատրաստել ցավագին լուծումների։ Միգուցե այս քաղաքականությունը կարող էր տրամաբանված լինել, եթե իշխանությունն ու ընդդիմությունը հանրությանը ի սկզբանե ներկայացնեին, թե ի՞նչ ունենք, ի՞նչ է մեզ սպասվում։ Մինչդեռ քաղաքական դաշտը բացարձակապես կտրվել է իրականությունից և հանրությանը հավուր պատշաճի չի տեղեկացնում, թե ի՞նչ է սպասվում իրեն։

Մի կողմից փորձում են շարունակել ռազմատենչ քարոզը, հանրության աչքին կռվող, ամուր, պինդ և ուժեղ իշխանություն կամ ընդդիմություն ներկայանալու գործողությունները, մյուս կողմից սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։ Ըստ էության, նույնիսկ այսօր պատերազմից 1,5 տարի անց հստակ չէ ի՞նչ են ուզում Հայաստանից Ադրբեջանն ու Թուրքիան, ի՞նչ է ուզում Հայաստանից Եվրոպան, ի՞նչ է ուզում Արևմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի, իսկ նաև վերջերս Ադրբեջանի ռազմավարական գործընկեր դարձած Ռուսաստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմը, իհարկե, զգալիորեն թուլացրել է Ռուսաստանի դիրքերը, սակայն առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Ռուսաստանը չունի իր շահերը Հարավային Կովկասում և մինչև վերջ հետամուտ չի լինելու այդ շահերին։ Վերջին, առնվազն 200 տարին, Ռուսաստանը ունի լրջագույն շահեր Հարավային Կովկասում և այդ շահերի համար պատրաստ է ընդհուպ մինչև ռազմական բախումների։ Այլ հարց է, որ այսօր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լրջագույն խնդիրներ է հարուցում նաև Ռուսաստանի համար։

Ստեղծված իրավիճակում մեծ է նաև աղմուկը։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի բնակչությանը որևէ հանգամանալի, տրամաբանված և ողջամիտ բացատրություն չեն տալիս, թե ի՞նչ է սպասվում, և անորոշության այս ալիքը ի վերջո հանգեցնելու է լրջագույն արտագաղթի, հասարակության առավել ակտիվ և պատրաստված շերտերի Հայաստանից հեռանալուն, Հայաստանի Հանրապետության տնտեսության, առանց այն էլ, ծանրագույն վիճակում հայտնվելուն։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջին հերթին անորոշության և ապագայի նկատմամբ կասկածամտության որդով է տառապում, և որքան էլ իշխանությունը փորձի համոզել, թե ապագա կա, ապագան առաջին հերթին պետք է լինի որոշակիություն, ինչը իսկապես այսօր բացակայում է։

Էդգար Գասպարյան

Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված